211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 22-ին

views-count2820 դիտում article-date 16:05 22-12-2016
1790 թ. – 1787-1791 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսեցին Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված էին Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր: 1858 թ. – ծնվել է Ջակոմո Պուչչինին, իտալացի մեծանուն երգահան (մահ. 1924 թ.): 1882 թ. – ծնվել է Արսեն Տերտերյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (մահ. 1953 թ.): 1894 թ. – սկսվեց բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, ով մեղադրվում էր Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ: 1919 թ. – ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեց մոտ 250 մարդ, որոնք կասկածվում էին բոլշևիկների հետ կապի համար: 1941 թ. – մահացել է Հակոբ Հովհաննիսյանը, հայ կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (ծն. 1875 թ.): 1972 թ. – մահացել է Մկրտիչ Արմենը, հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1906 թ.): 2001 թ. – ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:

Նմանատիպ նյութեր