Աֆրիկյան Սահարա անապատում 37 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աֆրիկյան Սահարա անապատում 37 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է RT-ն:
Արտասովոր երևույթի ականատես, սիրողական լուսանկարիչ Քարիմ Բուշեթաթան ֆիքսել է տեղի ունեցածը և հրապարակել լուսանկարները համացանցում:
«Բոլորը ցնցված էին անապատում տեղացած ձյան պատճառով, դա հազվադեպ երևույթ է»,– ասել է լուսնկարիչը, ով լուսանկարներն արել է Ալժիրի Այն Սեֆրա քաղաքում՝ Սահարա անապատի հյուսիսում։
Նրա խոսքով՝ ձյունը մոտ մի օր մնացել է, իսկ հետո սկսել է հալչել։