211652_close_icon
views-count2626 դիտում article-date 12:07 21-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 21-ին

1375 թ. – մահացել է Ջովաննի Բոկաչչոն, իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծն. 1313 թ.): 1851 թ. – ծնվել է Արփիար Արփիարյանը, արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր (մահ. 1908 թ.): 1913 թ. – ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը: 1937 թ. – տեղի ունեցավ առաջին լիամետրաժ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում): 1955 թ. – մահացել է Գարեգին Նժդեհը՝ հայ մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչներից մեկը, ազգային ազատագրական պայքարի երախտավորներից մեկը (ծն. 1886 թ.)։ 1964 թ. – մահացել է Մովսես Արազին, հայ գրող, արձակագիր, նաև թարգմանիչ (ծն. 1878 թ.): 1967 թ. – ծնվել է Միխեիլ Սաակաշվիլին, վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ: 1968 թ. – Ապոլո 8 տիեզերանավը Երկրից Լուսին թռիչք կատարեց. դարձավ առաջին տիեզերանավը, որ ապահով վերադարձավ Լուսնից:

Նմանատիպ նյութեր