211652_close_icon

ՌԴ դեսպանի սպանության հետաքննության համար Թուրքիա կմեկնի ռուս փորձագետների հատուկ խումբ

views-count4375 դիտում article-date 12:39 20-12-2016
Նախօրեին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո այսօր Անկարա կմեկնի Ռուսաստանի ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական խումբ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։ Աղբյուրը նշել է, որ խմբում ներգրավված են նաև բժիշկներ և հոգեբաններ։ Խումբը զբաղվելու է դեսպանի սպանության հետաքննությամբ։ Հիշեցնենք, որ Ա. Կառլովին թիկունքից մի քանի անգամ մահացու հրազենային կրակոցներ էր արձակել Անկարայի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակիցը։

Նմանատիպ նյութեր