ՕՐՎԱ ԿԱԴՐ. ոստիկանները նաև «խադավիկ» են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում, Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները ծառայության ժամանակ «Երևան Սիթի»-ի մոտ նկատում են, որ մեծահասակ վարորդը շվարած կանգնել և չգիտեր՝ ինչ աներ իր ավտոմեքենայի հետ։
Պարզվում է՝ քաղաքացին հայտնաբերում է, որ ավտոմեքենայի անվադողը վնասված է, իսկ մոտակայքում ոչ մի ավտովերանորոգման արհեստանոց կամ, ինչպես ժողովուրդն է ասում, վուլկանիզացիա չկա։
Նոր Նորքի ոստիկանները առանց հապաղելու գործի են անցնում և կարճ ժամանակում փոխում քաղաքացու ավտոմեքենայի անվադողը։ Պարզվում է նաև, որ մեքենայատերը ավտոմեքենայի մեջ անգամ չի ունեցել անհրաժեշտ պարագաներ՝ վնասված անիվը փոխելու համար, այդ թվում՝ «կլյուչ»։