Անցած գիշեր Երևանի ցածրադիր գոտում գրանցված ջերմաստիճանը գերազանցել է 1971 թ-ի ռեկորդը. Գագիկ Սուրենյան
Անցած գիշեր Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը հասավ -22 աստիճանի, որը -6.4 աստիճանով գերազանցեց 1971 թվականին գրանցված ռեկորդը՝ -15.6 աստիճանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Իսկ ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
[img]/ups/images/0806655001482212574735324.jpg[/img]
Երևանում դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0580403001482212588412176.jpg[/img]