211652_close_icon

Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան

views-count21739 դիտում article-date 11:15 19-12-2016
Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25...-26, Արարատյան դաշտ -19....-22, Երևանի ցածրադիր գոտում -20...-21, Բարձրադիր գոտում -16...-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր