211652_close_icon

Հանրապետության տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, ՌԴ հատվածում կա 77 կուտակված բեռնատար

views-count2625 դիտում article-date 09:09 20-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհները: Տիգրանաշենի ոլորաններում, Քանաքեռավան-Մրգաշեն-Նոր Արտամետ-Նոր Գեղի, Աշտարակ-Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 15 կմ-ից մինչև Արաքսավան գյուղը և Արմաշ-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 77 կուտակված բեռնատարներ:

Նմանատիպ նյութեր