211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 20-ին

views-count3173 դիտում article-date 12:05 20-12-2016
1864 թ. – ծնվել է Ստեփան Եգիզարովը, հայ օպերային երգիչ, բաս - բարիտոն (մահ. 1938 թ.): 1880 թ. – տեղի ունեցավ Բրոնքհորսթփրեյթի բախումը, առաջին անգլո-բուրական պատերազմի նշանավոր մարտերից մեկը: 1934 թ. – մահացել է Նիկողայոս Մառը, վրացահայ արևելագետ, հայագետ, լեզվաբան և հնագետ (ծն. 186 թ.): 1938 թ. – ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները: 1946 թ. – տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է): 1968 թ. – մահացել է Ջոն Սթեյնբեքը, ամերիկացի նշանավոր գրող, արձակագիր, «Պուլիտցերյան մրցանակի» և «Նոբելյան մրցանակի» դափնեկիր: 1988 թ. – ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակ Շառլ Ազնավուր: 1996 թ. – մահացել է Կարլ Սագանը, ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող (ծն. 1934 թ.): 1999 թ. – Պորտուգալիան Մակաուն հանձնեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը:

Նմանատիպ նյութեր