Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի լոգասենյակի դուռը. ներսում է գտնվել Ն. Խ.-ը: