211652_close_icon

Ադրբեջանի զինուժն այս գիշեր շուրջ 500 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

views-count3391 դիտում article-date 10:49 19-12-2016
Դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի ավտոմատ զինատեսակներից /շուրջ՝ 500 կրակոց/ և դիպուկահար հրացաններից /34 կրակոց/ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /մոտ 35 անգամ/: Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից գրեթե պատասխան գործողություններ չեն ձեռնարկվել: Առաջնագծի ողջ երկայնքով տիրող իրավիճակը գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր