Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Դեկտեմբերի 18-ին, ժամը 09.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է ննջասենյակում. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Ծ.-ին (1940թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարնրը Ս. Հ.-ին (1946 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: