211652_close_icon

Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34910 դիտում article-date 23:05 17-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ ձևավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապն, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով: Առանձնակի կարևորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր: «Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ, այգին մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը», - նշել է քաղաքապետը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր