Կայսերիում պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել. Թուրքիայի վարչապետ
Կայսերի քաղաքում զինվորականների տեղափոխող ավտոբուսի մոտ մարդատար ավտոմեքենայի պայթյունը իրականացրել է մահապարտ տղամարդ, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 55-ի։ Նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ճանաչվել է մահացածներից 8-ի դին։
Հիշեցնենք, որ համալսարանի մոտակայքում նշված պայթյունի հետևանքով մահացել է 13 զինվորական։ Վերջիններս արձակուրդ էին եկել ծառայությունից։