Ամեն ամիս մոտ 40 մահապարտ ահաբեկիչ է արտերկրից ներթափանցում Իրաքի տարածք
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է, որ ամեն ամիս մոտ 40 մահապարտ ահաբեկիչներ արտերկրից ներթափանցում են Իրաքի տարածք՝ դառնալով բազմաթիվ անմեղ իրաքցիների մահվան պատճառ։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Ալ-Աբադիի խոսքով՝ օտարերկրյա գրոհայինների թիվն այժմ գերազանցում է իրաքցիների թվին, որոնք կռվում են ահաբեկչական խմբավորումների կողմից:
ԿՀՎ գնահատականներով՝ խմբավորման թվաքանակը կազմում է մոտ 30 հազար, իսկ իրաքյան իշխանությունները հայտարարում են խմբավորման շարքերում 200 հազար մարդու առկայության մասին։