211652_close_icon
views-count3759 դիտում article-date 14:35 06-12-2016

Խոսեպ Գվարդիոլան. «Մանչեսթեր Յունայթեդը» ավելիին է արժանի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գնահատել է այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հեռանկարները: «Հաշվի առնելով, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում վերջին շրջանում, նրանք կարող են պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Ես դիտել եմ նրանց հանդիպումները «Սթոքի» (1:1) և «Բերնլիի» (0:0) հետ. նրանք այդ խաղերում ավելիին էին արժանի: Սակայն այդպիսին է ֆուտբոլը: «Մանչեսթեր Յունայթեդը» ամեն ինչ ունի. պատմություն, մարզիչներ, խաղացողներ: 13 միավորի տարբերությունը առաջատարից` դա մեծ տարածություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ներկայումս հանդես գալիս «Չելսին»: Նրանց հասնելը շատ բարդ կլինի: Իսկ ահա լավագույն քառյակում հայտնվելը լրիվ հնարավոր է», ասել է Գվարդիոլան: ԱՊԼ-ի 14 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 4-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» թիմը ետ է մնում 9 միավորով:

Նմանատիպ նյութեր