8688 դիտում
19:11 16-12-2016
Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 16-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Գեորգի Մգեբրիշվիլու գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին վարչակազմի ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլին, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Նատրիաշվիլին, Հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Թեա Պերտաիան, ոստիկանության Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանային դեպարտամենտի պետ Թեյմուրազ Քալանդաձեն և այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:
Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանն ընդունեց հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծեց, որ երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը արդեն իսկ լուրջ արդյունքներ է արձանագրել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գեորգի Մգեբրիշվիլին վստահություն հայտնեց, որ հայ և վրաց իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա՝ ընդգրկելով արդի մարտահրավերների հակազդման նոր ոլորտներ:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը դրա լավագույն ուղին է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին հռչակագիր:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլուն պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Վրաց իրավապահները ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ, ծանոթացան Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի նյութերին, ավանդույթի համաձայն՝ եղևնի տնկեցին Հուշահամալիրի ծառուղում:
Նույն օրը Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին ընդունեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
8539 դիտում
17:52 23-02-2018
Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
559 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
688 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր