211652_close_icon

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

views-count5111 դիտում article-date 16:05 16-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Ախուրյան-Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի, Շիրակի և Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Նմանատիպ նյութեր