ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական մարտավարությունը. Շարմազանով
ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական մարտավարությունը:
Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտին լրագրողներին ասաց, որ նախագահը ներկայացրել է Արցախի հանրապետություն այցի արդյունքները:
«Զինված ուժերի մարտունակությունը բավականին բարձր է, հսկայական աշխատանք է կատարվել առաջին գծում և՛ տեխնիկական, և՛ մարտավարական, և, կարծում եմ՝ կարևորագույն դասերը քաղվել են»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի ու քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքի մասին հարցին Շարմազանովն պատասխանեց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի և խորհրդում, բնականաբար, կլինեն նաև փոփոխություններ:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով:
«Մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել»,-ասաց ՀՀԿ խոսնակը: