211652_close_icon

Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն ավարտվել է

views-count1947 դիտում article-date 21:53 15-12-2016
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ավարտել է հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը: Արդյունքների ներկայացման ժամանակ՝ դեկտեմբերի 15-ին, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ամփոփիչ ելույթ է ունեցել՝ շեշտելով կատարված աշխատանքի արդյունավետությունը: Նա կարևորել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման գործում միջազգային փորձագետների աջակցությունը՝ համաշխարհային փորձի ուսումնասիրման և վերլուծությունների կատարման առումով: Վախթանգ Միրումյանն ընգծել է հարկային ոլորտի բարեփոխումներին հանրությանն իրազեկ և մասնակից դարձնելու գործում ՊԵԿ-տնտեսվարող քննարկումների արդյունավետ հարթակ ձևավորելուն ուղղված ջանքերի նշանակությունը: Նրա դիտարկմամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ՊԵԿ-ի համագործակցության շրջանակում համապատասխան մոդուլների մշակմամբ կատարելագործվել են նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգերը: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր