8253 դիտում
13:10 15-12-2016
Ավստրալացի մարզիկը Ավստրալիայի 50 կմ արագ քայլքի առաջնության չեմպիոն է դարձել և ծածանել հայկական դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավստրալացի արագ քայլքի մարզիկ Մաթթ Գրիգսը դեկտեմբերի 13-ին Ավստրալիայի Մելբուրն քաղաքի Ֆոքեր Փարկում անցկացված 50 կմ արագ քայլքի առաջնությունում չեմպիոն է հռչակվել, տեղեկացնում է [url=http://www.marciadalmondo.com/eng/dettagli_news.aspx?id=2632]marciadalmondo.com[/url] կայքը։
Հատկանշականն այն է, որ 38-ամյա մարզիկը անցնելով տարածությունը 4 ժամ, 36 րոպե և14 վայրկյանում՝ թափահարել է Հայաստանի դրոշը։ Ի դեպ, նա 6 ամիս առաջ ծնկի վիրահատության էր ենթարկվել Հայաստանում։
«6 ամիս առաջ ես Հայաստանում ծնկի վիրահատության ենթարկվեցի, կշռում էի 95 կգ և վերադարձա Ավստրալիա, երբ կինս ստացավ մուտքի վիզա և հունիսից սկսեցի պարապմունքներս»,- AthsVicTV-ին տված հարցազրույցում ասել է Գրիգսը։ Նա նաև խոստովանել է, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներ Ջարեդ Թալենտը, Քրիս Էրիքսոնը և Բրենդոն Ռիդինգը չեն մասնակցել մրցույթին, ինչը իրեն հաղթելու հնարավորություն է ընձեռել։
Վերջինս1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է նշված մարզաձևի մրցաշարերին։ 1996 և 1997 թվականներին Australian U18 և Australian U20 մրցումներում դարձել է համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալակիր, ինչից հետո հեռացել է սպորտից և որոշ ժամանակ ապրել Հայաստանում։
[img]/ups/images/0098540001481792691454441.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5815 դիտում
15:19 26-07-2017
Զավեշտալի դեպք՝ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ. երիտասարդ տղան ծածանել է ԽՍՀՄ դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
916 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
823 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
889 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է