211652_close_icon

Էջմիածնում ավտոճանապարհներն ու մայթերը մաքուր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5471 դիտում article-date 10:59 15-12-2016
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անդավաճան սկզբունքն է, որ դեռ օգոստոսից քաղաքապետարանը պարտավոր է պատրաստ լինել ձմռանը: Ամռան վերջին արդեն կուտակված է լինում անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական աղ եւ խարամի ավազ, ձեռք բերված են լինում տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցները, անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են սարքին վիճակի, ամեն տարի նաեւ նոր տեխնիկա է գնվում: Բնական է, որ այս պայմաններում նախորդ օրն ու ամբողջ գիշեր տեղացած առատ ձյունը տհաճություն չպատճառեցին էջմիածնեցուն: Քաղաքապետարանի մասնագետներն ու բանվորներն ամբողջ գիշեր աշխատել են՝ երաշխավորելով Էջմիածնի փողոցներում ավտոճանապարհների եւ մայթերի անցանելիությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր