211652_close_icon
views-count20793 դիտում article-date 14:06 25-05-2014

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, թե՞ այգեստանցի 37-ամյա տղամարդն է BMW X6 -ով «գրավել» մայթերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում «վայ վարորդներին» հայտնաբերելու ուղղությամբ, միևնույնն է, շատ վարորդներ ասես անուղղելի լինեն և ժողովրդական ասացվածքը՝ «Սևին սապոնն ինչ անի, խևին` խրատը», կամ «Կարմիր կովը կաշին չի փոխին» , կարծես որոշ վարորդների համար ասված լինի: Այսօր՝ մայիսի 25-ին, BMW X6 մակնիշի 60 ՕԼ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն դնելով «անհաղթ աքլորի» տեղ, Խանջյան փողոցում «թառել» էր հետիոտների համար նախատեսված մայթին և միայն 30 րոպե անց վարորդը հեռացավ մեքենայով, անցնելով հետիոտնի համար նախատեսված մայթով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածներն ասում էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն՝ 29-ամյա Վարդան Հովհաննիսյանին: Սակայն ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Այգեստան 9 փողոցի բնակիչ 37-ամյա Արման Ասատրյանի անվամբ, ու քանի որ քաղաքացիները նման մարդկանց ավելի շատ ճանաչում են ավտոմեքենայի համարանիշով, շփոթում են, Ս. Ալեքսանյանի քրոջ տղայի ավտոմեքենան «Պորշ Կայեն» է և համարանիշները 06 ԼՍ 006 է: Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/old/arm/from/454/bytZ5DfCai.html]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, 2013 թվականի գոստոսի 11-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչների կողմից օրինական «կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար հետապնդվել էր Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը: ՃՈ աշխատակիցները երբ նկատել էին, որ «Պորշ Կայեն» մակնիշի 06 ԼՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, բարձրախոսով հրահանգել էին, որպեսզի կանգնի: Սակայն նա, չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական հրահանգին, դիմում էր փախուստի: Սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «կատվի խաղը` մկան մահը», այս դեպքում` օրինախախտ վարորդը չէր կարողացել ճողոպրել «գայի» տղաներից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր