«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Մոուրինյոյին 1 տարի ժամանակ էլ է տվել
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ պորտուգալացուն անհրաժեշտ է ևս երկու տրանսֆերային պատուհան, որպեսզի ձևավորի իր պահանջներին համապատասխան կազմը:
Ընդ որում, Մոուրինյոյին ասել են, որ ակումբը չի ցանկանում ձեռք բերել միայն բարձր աշխատավարձով խաղացողների:
2016թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային ռեկորդ սահմանեց` 105 մլն եվրոյով ձեռք բերելով «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Ամռանը տրանսֆերների վրա «Յունայթեդը» ընդհանուր առմամբ ծախսեց մոտ 170 մլն եվրո:
Իսկ ընդհանրապես, Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ակումբը խաղացողների վրա ծախսել է արդեն 570 մլն եվրո: