Գերմանիայում ՀՀ դեսպանն աշխատանքային այց կատարեց Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ
Դեկտեմբերի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այց կատարեց Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամ:
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ Բրանդենբուրգի խորհրդարանի նախագահ Բրիտա Շտարկի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև խորհրդարանական, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության, տնտեսական, գիտակրթական, մշակութային հարաբերությունների խորացման հեռանկարները։
Նույն օրը դեսպանը հանդիպեց նաև երկրամասի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
Դեսպանը գրառում կատարեց նաև Լանդթագի պատվավոր հյուրերի մատյանում: