211652_close_icon
views-count2262 դիտում article-date 11:36 11-08-2015

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Բրանդենբուրգ երկրամասի վարչապետի հետ

Օգոստասի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Պոտսդամում հանդիպեց ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին: Ողջունելով հյուրին՝ Դիթմար Վոյդկեն նշեց, որ իր համար կարևոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեպանին ընդունելը: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի և Բյուրականի աստղադիտարանների միջև փոխգործակցության մեծ ներուժը:

Նմանատիպ նյութեր