Խավիեր Մասկերանո. Մեսին մի քանի անգամ ինձ առաջարկել է 11մ. խփել, բայց ես հրաժարվել եմ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խաբիեր Մասկերանոն հայտնել է, որ հրաժարվել է 11 մետրանոց հարված իրացնելու հնարավորությունից, որպեսզի ակումբի կազմում իր առաջին գոլը խփի:
«Մեսին մի քանի անգամ ինձ առաջարկեց 11մ. խփել, բայց ես, բնականաբար, հրաժարվել եմ: Ազնվորեն, ես հակված չեմ նման բան անել: Չեմ սիրում պարտադրանքի ուժով ինչ որ բան անել:
Իսկ գոլը կլինի այն ժամանակ, երբ պետք է լինի», ասել է Մասկերանոն: