211652_close_icon

Հայաստանի անկախության 25-ամյա պատմությունը՝ նամականիշներում

views-count1345 դիտում article-date 17:30 13-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը դեկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման և բացիկի մարման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդեսը իրականացվել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախաձեռնությամբ: Ներկայացված են 18 մրցութային և 9 արտամրցութային հավաքածուներ: Ցուցանմուշների շարքում կան նամականիշներ, որոնք տպագրվել են Առաջին հանրապետության տարիներին, բայց չեն հասցրել շրջանառության մեջ դրվել: Ցուցադրված են նաև Խորհրդային ժամանակների հայկական թեմատիկայով նամանակնիշներ: Երրորդ հանրապետության պատմությունը ներկայացնում են արցախյան ազատամարտի հերոսների, նախկին ու ներկա նախագահների նկարներով նամականիշները: Ցուցահանդեսին սեփական հավաքածուով մասնակցում էր նաև «Արցախփոստը»: Նամականիշների միջոցով փոստային ծառայություններից օգտվողները կարողանում են հաղորդակից լինել տվյալ երկրի մշակույթին: «Չնայած տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է փոստային ծառայությունների դերի որոշակի նվազման, բայց այս ցուցահանդեսը վկայությունն է այն բանի, որ հայկական ֆիլատելիան դեռ ապրում է ու հետաքրքրությունը հանդեպ նամականիշների պահպանվում է»,- ասաց Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանում կգործի մինչև դեկտեմբերի 16-ը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր