Գաղտնիքներ, որոնց բացատրությունն այդպես էլ չի կարողանում տալ ժամանակակից գիտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է հոգու գոյության հարցը։ Հնագույն մարդիկ հոգու մասին պատկերացում են կազմել կյանքի և մահվան մասին ունեցած իրենց համոզմունքների շնորհիվ։
Նրանք հոգին համարել են յուրաքանչյուր մարդու աննյութական ու անիրեղեն կերպարանքը, որը նման է գոլորշու, օդի կամ ստվերի։
Այն դառնում է կյանքի ու մահվան պատճառը՝ կարողանալով իր տիրոջ ցանկություններից անկախ լքել մարմինը և արագորեն տեղաշարժվել ժամանակի ու տարածության մեջ։