Միասին հնարավոր է..Վանաձորում հրդեհի հետևանքով 19 բնակիչ առանց տուն է մնացել. կազմակերպվում է դրամահավաք՝ ի աջակցություն hրդեհից տուժած ընտանիքների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ից 17:00-ն Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում նախատեսվում է անցկացնել դրամահավաք՝ ի աջակցություն hրդեհից տուժած ընտանիքների:
Ընտանիքների եւ դրամահավաքի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 077 63 68 77 (Արման Բեռնեցյան), 055 15 00 05 (Գոռ Բադյան) հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դեկտեմբերի 5-ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Ուկրշին» տնակային ավանում, ինչի հետևանքով այրվել է 68 քմ հատված, տանիքի կառուցատարրերից ՝մոտ 104 քմ:
5 ընտանիք՝ 19 բնակչով, առանց տուն է մնացել: Ընտանիքներում կան մանկահասակ երեխաներ, նրանցից մեկը ընդամենը մի քանի օրական է:
Միասին հնարավոր է...