211652_close_icon

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները

views-count8199 դիտում article-date 23:53 10-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-Զանգեր հատվածում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր