211652_close_icon

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

views-count8953 դիտում article-date 23:41 10-12-2016
Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները զուգահեռ մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն այս պահին երթևեկելի են: Իրականացվում են նաև մայթերի մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր