Հրապարակվել է վթարից մահացած ՊՆախարարի անվտանգության աշխատակցի լուսանկարը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը [url=https://web.facebook.com/arcrun?_rdr]ֆեյսբուքյան իր էջում [/url]հրապարակել է դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզում ավտովթարից մահացած ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակից Ալեքսան Սիմոնյանի լուսանկարը:
«Ալիկ ջան աստված լուսավորի քո և Արմենի հոգին»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/08/103461/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 8-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել էին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի