Փրկարարները բացել են փակ դուռը
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.36-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գայի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.24-ին տեղեկություն է ստացվել, որ Պ. Սևակ 5-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, բնակիչները մնացել են դրսում.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 77 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան (2.5 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***