3255 դիտում
19:20 09-12-2016
Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ղեկավար կազմի հետ:
Կողմերը կարևորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը և հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Է.
Շարմազանովը, դիմելով մեր հայրենակիցներին մասնավորապես նշել է. ‹‹1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիան, որից մեծապես տուժել է մեր ժողովուրդը. հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը:
Ավելին՝ թուրքերը այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական և տմարդի գործողությունները Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ:
Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի և պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ Հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ և ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձևը:
Այսօր՝ առավել քան երբևէ, մեր միասնությունը հրամայական է››:
Նմանատիպ նյութեր
4189 դիտում
13:07 20-06-2018
«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի». Էդուարդ Շարմազանով
1897 դիտում
13:10 23-09-2014
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակվել է Ավստրալիայում
Այս բաժնից
1219 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
763 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը