3911 դիտում
10:22 09-12-2016
Հրայր Թովմասյանը կրճատում է փորձառու աշխատակիցներին, ընդունում՝ ծանոթ-բարեկամներին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պայմանագրային աշխատակիցները իրար են խառնվել։ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու՝ նրանց պայմանագրերը և աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից և չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է և ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում,սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ ևս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5190 դիտում
09:28 02-03-2018
Հրայր Թովմասյանը ցայտնոտի մեջ է. նա շատ երիտասարդ է ՍԴ նախագահ դառնալու համար. «Չորրորդ իշխանություն»
4678 դիտում
18:28 26-02-2014
Հրայր Թովմասյանը՝ Արմեն Ռուստամյանի խոսքերի մասին. տեսանյութ. Lurer.com
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»