Վարչապետը խոշոր գործարարներին հանդիպման է հրավիրում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն կառավարության նիստի սկզբում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել վարչապետի հանդիպումը խոշոր գործարարների հետ:
«Հաջորդ շաբաթ կազմակերպեք վարչապետի հետ հանդիպում՝ տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր նեմուծողների, արտահանողների, խոշոր ներդրողներ, բանկերի հետ»,- ասաց նա և նշեց, որ հանդիպմանը քննարկելու են օրակարգային խնդիրները: