Վրաստանի վարչապետը գործարարներին կոչ է արել տեր կանգնել երկրին
Ցանկանում եմ հորդորել բոլոր գործարարներին՝ եկել է ժամանակը, որ միասին տեր կանգնենք մեր երկրին, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետությունն արտադրողներին շահագրգռող պայմաններ է առաջարկում:
«Այս տարին հայտարում ենք տեղական արտադրության տարի և մեր ողջ ուշադրությունը սևեռվելու է տեղական արտադրության զարգացման վրա: Սա շատ լավատեսական, իրական և հետաքրքիր ծրագիր է: Մենք գործարար պայմաններ կստեղծենք և արտադրողը կկարողանա հարկեր վճարել միայն 1 տոկոս: Ցանկանում եմ գործարարներին հայտնել, որ ես մեծ հույսեր եմ կապում այս նախագծի հետ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը Արտադրվում է Վրաստանում նախագծի ներկայացման ավարտից հետո: