ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2017-ի պետբյուջեի լրամշակված նախագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց
ԱԺ հերթական քառօրյայի նիստին Կառավարության կողմից ներկայացված ՀՀ 2017թ.-ի պետական բյուջեի լրամշակված նախագիծը դրվեց քվեարկության:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա չէր բյուջեի քվեարկությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեին. «Կառավարության բացակայությունն ապացույցն է, որ Կառավարությունը խոստովանում է՝ ի վիճակի չէ զարգացնել երկիրը»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ բյուջեն ոչ մի սանտիմետր առաջ քայլ չէ և 80 միլիարդից ավելի պակասուրդ ունի. «Չենք կարող կիսել բյուջեի նկատմամբ քաղաքականությունը և ԲՀԿ խմբակցության պատգամավորը հստակ դեմ է քվեարկելու բյուջեին»,-ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե 25 տարի նույն վիճակն է, և Կառավարության ներկայացուցիչները ստիպված են բացակայելու:
Ելույթներից հետո բյուջեի նախագիծը 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ քվեակությամբ ընդունվեց: