4721 դիտում
16:34 29-09-2016
Հավանության է արժանացել ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը
Գործադիրի հավանությանն է արժանացել [url=http://www.gov.am/u_files/file/documents/byuje-naxagic-2017.pdf]Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագիծը[/url], որի համաձայն պետբյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,210 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,360 մլրդ դրամ, պակասուրդը՝ 150.1 մլրդ դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, շատ ակտուալ են»:
Գործադիրը հավանություն է տվել նաև պետբյուջեում ներառվող 2017թ. տարեկան ծրագրերին, մասնավորապես՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման, ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և այլն:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
20:00 18-11-2015
Արցախի կառավարությունը հավանության է արժանացրել 2016թ. Պետբյուջեի նախագիծը
3350 դիտում
21:42 18-11-2016
Կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. պետբյուջեի նախագիծը
Այս բաժնից
1489 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
685 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ