211652_close_icon
views-count3241 դիտում article-date 11:00 06-12-2016

Հակառակորդը շփման գծում ինքնաձիգ, գնդացիրն և դիպուկահար հրացան է կիրառել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից և գնդացիրներից, ինչպես նաև` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զգոն հետևել են շփման գծում տիրող իրավիճակին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր