slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՀՀ ԱԻՆ
211652_close_icon

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ՀՀ ԱԻՆ

views-count3170 դիտում article-date 09:10 06-12-2016
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը: Դիլիջանի ոլորաններում, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սպիտակ-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Զանգեր-Սարավան ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Սյունիքի մարզում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր