Սիրիայում մարտական առաջադրանքից հետո կործանվել է ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի Cy-33 կործանիչներից մեկը
Սիրիայում մարտական առաջադրանքը կատարելուց հետո ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին պատկանող Cy-33 կործանիչը չի կարողացել ճիշտ վայրէջք կատարել ավիակրի վրա և դուրս է եկել տախտակամածից, հաղորդում է Ria Novosti-ն։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել պարպիչ մալուխի կտրվելու պատճառով։ Կործնիչի օդաչուին հջողվել է կատապուլտի միջոցով փրկվել։ Նրան տախտակամած է տեղափոխել փրկարարական ջոկատը։
ՌԴ Հյուսիսային նավատորմի ավիացիոն խումբը՝ «Ծովակալ Կուզնեցով»-ի գլխավորությամբ Սիրիայի ափերի մոտ են գտնվում նոյեմբերի կեսերից և հարվածներ հասցնում ահաբեկիչների դիրքերին։