Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի կործանիչի հարվածներից մի քանի տասնյակ ահաբեկիչ է ոչնչացվել
Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրից օդ բարձրացած Cy-33 կործանիչի հարվածներից Սիրիայի Իդլիբ նահանգում ոչնչացվել են «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի առնվազն 30 գրոհայիններ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն, փոխանցում է gazeta.ru-ն։
Կոնաշենկոյի խոսքով՝ կատարվել է զանգվածային հարվածների տարափ։ Նա նաև նշել է, որ ռուսական հետախուզությունը հաստատել է ավելի քան 30 ահաբեկիչների մահը, որոնց թվում են հայտնի դաշտային հրամանատարներ Մուհամմեդ Խելալը, Աբու Ջաբար Հարմուժը և Աբուլ Բահա Ալ-Սաֆարին։
Աբուլ Բահա Ալ-Սաֆարին պատասխանատու էր Հալեպ և Համա նահանգներում «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ռեզերվային հանցախմբերի միավորման, ինչպես նաև Հալեպի վրա գրոհներ կազմակերպելու համար։