211652_close_icon
views-count10451 դիտում article-date 17:31 04-12-2016

Աշխատանքներ են տարվում Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը բացելու ուղղությամբ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 4-ին շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար: Պատճառը առատ տեղումների հետևանքով առաջացած ձնահոսքն է։ Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ձնահոսքի հետևանքները վերացնելու նպատակով Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Կատարվում է մեծածավալ աշխատանք՝ ճանապարհը րոպե առաջ բացելու համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր