3091 դիտում
10:34 19-12-2015
Ավիատոմսերը ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. ՔԱԳՎ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը խոսել է Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հետ, որն ասել է. «Աշխարհում «Բաց երկնքի» քաղաքականությունը վերջին 10-15 տարիներին է իրականացվում, մենք դրանից առաջ, երբ որ հայկական փոխադրողի խնդիրը քննարկել ենք, արդիական չի եղել այդ քաղաքականությունը»:
Պաշտոնյայի խոսքով, փաստ է, որ Վրաստանում շատ ավելի էժան են ավիատոմսերը, և շատ հայաստանցիներ օգտվում են Վրաստանի ավիափոխադրողներից, ուղղակի հիմա սկսել են ավելի շատ այդ մասին խոսել: Նրա հավաստմամբ՝ ավիատոմսերը ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում. «Ամեն օր բանակցություններ ենք վարում ավիաընկերությունների հետ: Միակ տարբերակը լրացուցիչ ավիափոխադրողների մուտքն է ՀՀ ավիացիոն շուկա»:
Անդրադառնալով այն փաստին, թե մի շարք ավիափոխադրողներ վերջին տարում հրաժարվել են Հայաստանից, Քաղավիացիայի վարչության պետը դա չի վերագրել պայմաններին. «Նրանք ուղղակի իրենց բիզնես-քաղաքականությունն են փոխել»:
Նմանատիպ նյութեր
844 դիտում
16:04 06-03-2024
Աշխատանքներ են տարվում Սոչին և Կապանը քույր քաղաքներ դարձնելու ուղղությամբ. Զախարովա
1215 դիտում
19:47 23-04-2014
Ժամանակակից գործիքներ` կրթությունն էլ ավելի մատչելի և որակյալ դարձնելու
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1831 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին