Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Միքայել Ս.-ն կամավոր հանձնել է գնդացրի 7,62 մմ տրամաչափի 60, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ 3 պահունակ և «Ջ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով:
***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ավանես Դ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, կարճեցված փողով, խզակոթով, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ձգանային մեխանիզմի, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 43 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ: