211652_close_icon
views-count19636 դիտում article-date 21:05 03-12-2016

Հայտնաբերում՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Եփրեմ Ս.-ն, որը 2016 թ. հունվարի 11-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր