Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսել են փորձարկել ՄԻԱՎ-ի դեմ նոր դեղորայքը
Հարավաֆրիկյան Հանրապետությունում սկսվել է HVTN 702 անվանումը ստացած հետազոտությունը, որին մասնակցելու է ՄԻԱՎ-ով վարակված 5400 մարդ։
Mignews-ի փոխանցմամբ՝ փորձարկումը կլինի ամենամասշտաբայինը, որը երբևե նշված հանրապետությունում անցկացվել է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի շրջանակներում։
Պաշտոնական տվյալներով՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում ամեն տարի 1000 մարդ է վարակվում ՄԻԱՎ-ով։ 2014 թվականին վիրուսով վարակված մարդկանց թիվը հաշվվում էր շուրջ 2.4 մլն։
Գիտնականները պնդում են, որ եթե նոր դեղորայքը՝ ALVAC-HIV (Sanofi Psteur) նույնիսկ դրական արդյունքներ չտա, այնուամենայնիվ, մեծ առաջընթաց կհամարվի այդ հիվանդության դեմ պայքարում։
Մասնակիցներին տարեկան 5 անգամ ներարկում կկատարվի։ Նրանք բոլորը կգտնվեն մասնագետների խիստ հսկողության տակ։ Բացի նոր դեղորայքից, կկիրառվեն նաև ՄԻԱՎ-ը կանխող այլ ստանդարտ միջոցներ։