211652_close_icon

Գործարարները նախընտրում են հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան մթերել հայ ֆերմերից. «Ժողովուրդ»

views-count2813 դիտում article-date 10:34 03-12-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա տասը ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 9.7 տոկոսով նվազել են: Նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նվազել են նաև հրուշակեղենի արտադրության ծավալները՝ 2.2 տոկոսով ինչը, ըստ մասնագետների, սպառողների գնողունակության արդյունք է։ Իսկ ահա ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը նրանք պնդում են, որ պատրաստի ալյուրի ներկրումն է: Բանն այն է, որ մեր տեղական գործարարները նախընտրում են պատրաստի ալյուրը կամ հացահատիկը ներկրել ՌԴ-ից, քան այն մթերել հայ ֆերմերներից: Ահա թե ինչպես է գահավիժում մեր երկրում գյուղատնտեսության ոլորտը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր